Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 միլիոն դրամով

Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 միլիոն դրամով
01.11.2016 | 22:41

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով, որին մասնակցել են խնդրին առնչվող արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների ղեկավարները: Նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել Փրկարար ծառայության ղեկավար կազմի պատասխանատուներին:

«ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 միլիոն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը», - ասված է հաղորդագրությունում:


Նախարարությունը տեղեկացնում է, որ Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ, կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ